«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները․ այս մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է հնարավոր երկու սցենարների քննարկումից հետո։
Նրա խոսքով՝ քննարկվել է ինչպես խորհրդարան չմտնելու և միայն փողոցային պայքարի, այնպես էլ ԱԺ-ում ներկայացվածություն ունենալու տարբերակները։ Վերջնական եզրակացությունն այն է, որ քաղաքական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է համատեղել երկու ուղղությունները՝ փողոցային պայքարն ու խորհրդարանում ներկայությունը։
Միաժամանակ, հարցի շուրջ պարզաբանում են տվել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Իշխան Սաղաթելյանն ու Ագնեսա Խամոյանը MediaHub-ի հետ զրույցում նշել են, որ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ՝ հստակեցնելով իրենց դիրքորոշումը։
Այս փուլում, ըստ էության, վերջնական որոշումը դեռ չի հստակեցվել, և դաշինքում քննարկումները շարունակվում են։

Русский