ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ կտրուկ բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը, եթե հաղթի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, բացասաբար է ազդել մի շարք եվրոպական ընկերությունների, այդ թվում՝ ավտոմեքենաների և շքեղության ապրանքների արտադրողների բաժնետոմսերի վրա, հաղորդել է «Financial Times»-ը։
Բրիտանական Barclays բանկի վերլուծաբանները կազմել են 28 եվրոպական ընկերությունների «բաժնետոմսերի զամբյուղ», այդ թվում՝ LVMH-ի և Volkswagen-ի, որոնց արտադրանքը ենթարկվում է մաքսատուրքերի ԱՄՆ ներմուծման ժամանակ։
FT-ի հաղորդմամբ՝ ընկերության գնահատումը սեպտեմբերի վերջից ի վեր նվազել է 7%-ով։ Այս «զամբյուղի» մի քանի ընկերություններ իրենց եկամտի ավելի քան 30%-ը ստանում են Միացյալ Նահանգներից, այդ թվում՝ բեռնատարներ արտադրող «Daimler Truck»-ը, քիմիական «Arkema» ընկերությունը և ալկոհոլային խմիչքների արտադրող «Diageo»-ն։
Թերթը նշել է, որ վարկանիշի իջեցումը ցույց է տալիս, որ Թրամփի խոստումը առևտրային պատերազմի մասին մեծացնում է ճնշումը այն արդյունաբերությունների վրա, որոնք արդեն տառապում են Եվրոպայում դանդաղ աճից և Չինաստանում եվրոպական ապրանքների պահանջարկի անկումից։ «Այս ոլորտները բախվում են եռակի հարվածի՝ Թրամփի էֆեկտի, ԵՄ-ում աճի լճացման և Չինաստանում պահանջարկի դանդաղման», - ասել է «Pictet Asset Management»-ի գլխավոր շուկայական ստրատեգիստ Լուկա Պաոլինին։

Русский