Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան

Blog Image

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«Հյուսիս-հարավ երկաթուղու խնդիրը մենք բարձրացրել էինք դեռևս 2019 թվականին։ 2019 թվականից սրա շուրջ բանակցում էինք կառավարության հետ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է այս պռոյեկտը:

Դա շատ լուրջ մշակված պռոյեկտ էր ամբողջովին նախագծված՝ 301 կմ երկարությամբ և 27 կայարանով, որի մեջ Չինաստանը պատրաստ էր մեծ ներդրումներ անել:

Դա արդեն գետնի վրա կանգնած պռոյեկտ էր, որը Փաշինյանը անձամբ կանգնեցրել է, այն դեպքում երբ ամբողջ կառավարությունը դրան կողմ էր։

Դա կարելի էր անել այն ժամանակ, դա կարելի է անել հիմա, պետք է ընդամենը ինքնիշխան կամք և հետևողականություն»։

Send