Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ռուսաստանը նախազգուշացրել էր». Պուտինը նավթի և գազի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով խորհրդակցություն է անցկացրել

Blog Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նավթի և գազի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով խորհրդակցություն է հրավիրել։

Նա նշել է, որ Ռուսաստանը վաղուց էր նախազգուշացրել՝ Մերձավոր Արևելքում ապակայունացումը բացասաբար կանդրադառնա համաշխարհային վառելիքաէներգետիկ համակարգի վրա։

«Ռուսաստանը նախազգուշացրել էր՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը անխուսափելիորեն հարվածի տակ կդնեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը,  պատճառ կհանդիսանան, որ նավթի և գազի գներն աճեն, կսահմանափակեն այդ ռեսուրսների մատակարարումը ամբողջ աշխարհում և, իհարկե, կխաթարեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը»,- մասնավորապես, ասել է Պուտինը՝ խորհրդակցության ժամանակ։

Send