Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն տեղեկությունները, թե նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է ՌԴ-ում՝ բուժման նպատակով:
«Ստելու սովորությունը չի լքում ստախոսի գլուխը, սակայն իրանական առածն ասում է, որ ստախոսը կարճ հիշողություն ունի և մոռացկան է։ Հեղափոխության Գերագույն առաջնորդին բուժման նպատակով ՌԴ տեղափոխելու մասին լուրը նոր հոգեբանական պատերազմ է։
Իրանի առաջնորդները փախչելու և թաքստոցներում թաքնվելու կարիք չունեն, նրանց տեղը փողոցներում է՝ ժողովրդի մեջ»,- գրել է իրանցի դիվանագետը։

Русский