Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հնդկաստանի ԱԳ նախարարությունը կանչել է Ռուսաստանի ներկայացուցչին նավաստիների մահվան կապակցությամբ

Blog Image

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին՝ Սև ծովում «MV Golden Leo» առևտրային նավի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել են չորս հնդիկ քաղաքացիներ։ Այս մասին ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը ընդգծել է, որ սա «խաթարում է միջազգային ծովային նավարկության անվտանգությունը, պաշտպանվածությունն ու կայունությունը»։

Ըստ «Hindustan Times»-ի՝ ռուս դիվանագետը կանչվել է նախարարություն հուլիսի 21-ի առավոտյան։ Թերթը հաղորդել է, որ հանդիպման ժամանակ նրան պաշտոնական բողոք է ներկայացվել։

RBK-ն հարցում է ուղարկել Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

 

Send