Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հուսով եմ, որ ամերիկացիների հետ միասին կկարողանանք գտնել առաջ շարժվելու խաղաղ ուղի․ Դանիայի վարչապետ

Blog Image

Դանիան նպատակ ունի Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ խաղաղ լուծում գտնել Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ, ասել է երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

Ըստ նրա՝ բանակցություններն արդեն իսկ դրական նախանշաններ են ցույց տալիս։

Դանիայի կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում Եվրոպական արկտիկական գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսին։

Ֆրեդերիկսենը նշել է, որ Գրենլանդիայի շուրջ ծավալված բուռն հանրային քննարկումներից հետո Դանիան, Գրենլանդիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խումբ։ Քանի որ խմբի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, վաղ է խոսել վերջնական պայմանավորվածությունների մասին։

Վարչապետն ընդգծել է, որ կողմերն արդեն իսկ դրական տեղաշարժ են նկատում բանակցություններում, և հույս հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի հասնել խաղաղ լուծման։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք մի քանի շատ հստակ և դրական ազդանշան։ Ուստի հուսով եմ, որ ամերիկացիների հետ միասին կկարողանանք գտնել առաջ շարժվելու խաղաղ ուղի», - ասել է Ֆրեդերիկսենը։

Նա նաև ընդգծել է Արկտիկական տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աճող ուշադրությունը։ Նա նշել է, որ թեև նախկինում Արկտիկան գրեթե տեղ չէր գտնում այդ կազմակերպությունների օրակարգերում, այժմ դաշինքի տասը անդամներ համատեղ զինվորական վարժանքներ են անցկացնում Գրենլանդիայում։

Send