Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային

Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կովկասյան ծրագրին. Ալի Աքբար Վելայաթի

Blog Image

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կովկասյան ծրագրին, քանի որ «այն լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության համար», գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։ 

Հայտարարությունն արվել է Վելայաթիի և Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպման ժամանակ:

«Թրամփի այսպես կոչված կովկասյան ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան», - ընդգծեց Վելայաթին։

Նա բացատրել :, որ այս միջանցքը պայմաններ է ստեղծում Իրանի հյուսիսում «ՆԱՏՕ-ի ներկայության» համար և «լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում Իրանի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավային շրջանների համար»։

Վելայաթին նաև նշել է, որ այս ծրագիրը «էապես նույն նախագիծն է այլ անունով, որն այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու միջոցով»։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ռազմական միջամտություն է իրականացնում տարածաշրջանում տնտեսական գործունեության քողի տակ։

«Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները սկզբում զգայուն շրջաններ են թափանցում ենթադրյալ տնտեսական նախագծերի քողի տակ, բայց ժամանակի ընթացքում նրանց ներկայությունը ընդլայնվում է՝ ներառելով ռազմական և անվտանգության բաղադրիչներ», - նշել է նա՝ հավելելով, որ «ամերիկյան ներկայության ցանկացած ձև Իրանի սահմաններին ունի ակնհայտ անվտանգային հետևանքներ»։

Send