Բելառուսը պատրաստվում է պատերազմի, հայտրարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ հանդիպմանը։
«Խաղաղ ժամանակ չի կարող լինել, մենք պատրաստվում ենք պատերազմի: Այս լսարանում ներկա մարդիկ, և ոչ միայն այս լսարանում, պետք է հասկանան: Մենք կտրականապես դեմ ենք պատերազմին, հատկապես մեր սպաները, մեր զինվորները, մեր զինված ուժերը: Քանի որ մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, մենք պատերազմ չենք ուզում, բայց բանակը դրա համար է»,- նշել է Լուկաշենկոն։
«Եթե որևէ մեկը որոշի մեզ հետ խոսել ու մեզ նայել հրացանի նշանոցով, մենք կպատասխանենք: Դրան ենք մենք պատրաստվում»,-
ընդգծել է նա:

Русский