Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցի տարածքում հարվածել է երկու ամերիկյան նավի, ութ տանկերի և 10 խախտում թույլ տված նավի, հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
«Պարսից ծոցում իրանական հինգ տանկերի վրա հարձակված ԱՄՆ ահաբեկչական բանակի ագրեսիային և վայրագություններին ի պատասխան՝ ԻՀՊԿ հերոսական նավատորմը հարվածել է տարածքում գտնվող երկու ամերիկյան նավի և ութ տանկերի՝ լուրջ վնաս հասցնելով դրանց», - ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Կորպուսի տվյալներով՝ ևս 10 նավ թիրախավորվել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ աջակցությամբ սահմանափակ գոտիով անցնելու փորձից հետո։ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ նեղուցն Իրանի վերահսկողության տակ է։

Русский