Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Blog Image

Հունիսի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արզումանյան փողոցում, թիվ 5 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչե Զ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Send