Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թիմ Կուկը հեռանում է ամերիկյան Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից․ ինչ է անելու, ով է փոխարինելու

Blog Image

Թիմ Կուկը հեռանում է ամերիկյան Apple բազմազգ տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից և կդառնա տնօրենների խորհրդի նախագահը, հայտնել է կազմակերպությունը:

Կուկը կշարունակի համակարգել ընկերության կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս տարվա սեպտեմբերից Apple-ի նոր գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թերնուսը:

Թերնուսը 50 տարեկան է, Apple-ում աշխատում է 2001 թվականից և այժմ ընկերության փոխնախագահն է: 

Թիմ Կուկը 65 տարեկան է, ընկերությունում աշխատում է 1998 թվականից, Apple-ը ղեկավարում է 2011-ից՝ Սթիվ Ջոբսի մահից հետո: Նրա օրոք ընկերության բաժնետոմսերը թանկացել են 20 անգամ։ Ընկերության կապիտալիզացիան 350 միլիարդ դոլարից հասել է 4 տրիլիոնի, եկամուտը 2011-ի 108 միլիարդից հասել է 416 միլիարդի անցած ֆինանսական տարում:

Send