Հունական Օլիմպոս լեռը և Նորմանդիայի լողափերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Օլիմպոս լեռան գրանցման որոշումը կայացվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Բուսան քաղաքում: Հին Հունաստանի առասպելական «աստվածների բնակավայրը» միաձայն ճանաչվել է որպես «ամբողջ մարդկության համար բացառիկ համընդհանուր արժեք ունեցող բնական և մշակութային վայր»:
Բուսանում քննարկվել են տասնյակ անվանակարգեր: Կոմիտեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան Եվրոպան նացիստական օկուպացիայից ազատագրելու արշավի շրջանակներում Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքից հինգ լողափեր ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում:

Русский