Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դեմոկրատական ​​կուսակցությունն ամեն ինչ անում է «կապույտ նահանգներում» տիրող ահռելի կոռուպցիայից ուշադրությունը շեղելու համար․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․

«Դեմոկրատական ​​կուսակցությունը, որը ղեկավարվում է մեր երկրի — և նույնիսկ աշխարհի — պատմության մեջ ամենակոռումպացված և հակաամերիկյան քաղաքական առաջնորդների և անսկզբունք գործիչների խմբերից մեկի կողմից, ամեն ինչ անում է «կապույտ նահանգներում» [դեմոկրատների վերահսկողության ներքո նահանգներում] տիրող ահռելի կոռուպցիայից ուշադրությունը շեղելու համար։ Նրանք անընդհատ կրկնում են, թե իբր Թրամփի վարչակազմն է կոռումպացված։

Սա մի պնդում է, որը նրանք չարամտորեն, կրկին ու կրկին օգտագործում են փորձելով կոծկել այն հսկայական և աննախադեպ թալանը, որը տեղի է ունեցել մեր «կապույտ նահանգներում»՝ Մինեսոտայում, Կալիֆոռնիայում և այլուր՝ ամբողջ Միացյալ Նահանգներում։ Ես — գուցե միամտաբար, քանի որ «կեղծ լրատվամիջոցները» հրաժարվում են գրել այդ մասին — նույնիսկ աշխատավարձ չեմ ստանում (որը միլիոնավոր դոլարներ է կազմում), ընդ որում՝ ոչ միայն հիմա, այլև իմ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում։

Ես միակ նախագահն եմ, ով այդպես է վարվել։ Ինչևէ, ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ ԵՎ ՉԱՐ, իսկ ես նրանց լիակատար հակապատկերն եմ։

Պայքարե՛ք վճռականորեն, հանրապետականնե՛ր, այլապես երկիր չեք ունենա»։

 

Send