Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում

Blog Image

Սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից ու ներկայացնում հասցեները՝

Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։

 Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։

Send