Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր

Blog Image

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Send