Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մենք շատ կցանկանայինք քննարկել 30, 40 կամ 50 տարվա հնարավորությունը․ Զելենսկին՝ անվտանգության երաշխիքների մասին

Blog Image

«Խաղաղության ծրագրի» փաստաթղթերը դիտարկում են Ուկրաինային 15 տարի ժամկետով անվտանգության երաշխիքներ տրամադրելու տարբերակը՝ երկարաձգման հնարավորությամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին։

«Իրոք, սա հավերժ չէ... Ես այս հարցը բարձրացրել եմ նախագահի հետ։ Ես նրան ասել եմ, որ մենք արդեն պատերազմի մեջ ենք, և դա շարունակվում է գրեթե 15 տարի։ Եվ ես շատ կցանկանայի, որ երաշխիքները ավելի երկար լինեին», - նշել է նախագահը։

Նա հավելել է, որ Ուկրաինան կցանկանար մինչև 50 տարի։

«Ես նրան ասացի, որ մենք շատ կցանկանայինք քննարկել 30, 40 կամ 50 տարվա հնարավորությունը։ Եվ այդ դեպքում դա կլինի նախագահ Թրամփի պատմական որոշումը։ Նախագահն ասել է, որ կմտածի դրա մասին», - ասել է Զելենսկին։

Send