Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռը կարգալույծ Ստեփան Ասատրյանից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները

Blog Image

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ քահանա) դեմ։

Հայցերից մեկով Մայր Աթոռը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել ՀԱԵ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

ՀԱԵ-ն երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-կաննեի կողմից աջակցություն ստացած Արամ Ասատրյանը չի ընդունում իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունն ու շարունակում է պատարագներ մատուցել Հովհաննավանքում։

Բնակարանը հանձնելու գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, իսկ եկեղեցու բանալիները հանձնելու գործը՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։ 

Send