Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ով է «վերբովկա» արել գեներալ Կարեն Շաքարյանին, Արցախցիները սպասում են կաթողիկոսի քայլին. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, որը, ինչպես պարզվում է, այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է, պարզվում է, այսպես ասած, վերբովկա է արել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։

Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, գեներալը իր բիզնեսներով լավ էլ հովանավորել է Սրբազանին բարեկեցության համար։

Արցախցիների խոսքերով Շաքարյանը 2020 թվականից եղել է Մարտակերտի դիվիզիոնի հրամանատարը, մտերիմ հարաբերություններ է ունեցել նախկին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիլիջանի համայնքապետը, ով հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» ո՛չ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին։

«Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին» որոշում:

Համաձայն այս որոշման Դիլիջան համայնքի «Դիլիջանի քաղաքապետարան» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր և հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ տեղափոխել է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ տնտեսագիտական հոդվածի տակ, որպիսի կարողանա համայնքի բյուջեից ապահովվել տոնական պարգևավճարները։

Հարկ է նշել նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Ամանորին ընդառաջ ՀՀ Կառավարության ենթակա որոշ մարմինների մաքրուհուց մինչև կառույցի ղեկավար, բացի դեկտեմբեր ամսվաաշխատավարձից ստացել են նաև պարգևավճարները, որոնք ներկայացվում են որպես «վարչապետի պրեմիա», քանի որ հենց նրա անունից են բաժանվել»։

Ավելի վաղ ArmLur.am լրատվականը գրել էր, որ վերոնշյալ որոշման այս տողում թույլ է տրվել կոպտագույն ուղղագրական սխալ և «ամանորյա» բառը գրված է «օ» տառով, որի տակ էլ ստորագրել է իրեն «արու» կնքած Դավիթ Սարգսյանը։

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռեւս անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։ «Խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ Ամենայն հայոց հայրապետի դեմ, որը մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարեւորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Մեզ համար անընդունելի է նաեւ այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում»,- գրել էին նրանք նամակում։

Մոտ մեկ ամիս է անցել Վեհափառին ուղղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգեւորական չկա, որով կարող է Վեհափառը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։

Գրել ենք նաեւ, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում կողմ են Բագրատ սրբազանի թեկնածությանը։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող եւ միաժամանակ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն էլ է հանդիպում խնդրել Վեհափառի հետ, այլ մանրամասներ հայտնի չեն։

Send