ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը քննարկել է Իրանի դեմ հարվածի զանազան տարբերակներ՝ սկսած թիրախային հարվածից մինչև կառավարական, ռազմական և միջուկային օբյեկտների լայնածավալ ռմբակոծություն, հաղորդել է ABC-ն՝ հղում անելով պլանավորմանը ծանոթ աղբյուրին։
Հինգշաբթի օրը Թրամփը քննարկել է Իրանի դեմ ռազմական հարվածի մի շարք տարբերակներ, այդ թվում՝ հնարավոր սահմանափակ հարված՝ ուղղված ԱՄՆ բանակցային դիրքերի ամրապնդմանը... նա նաև քննարկել է կառավարական, ռազմական և միջուկային օբյեկտների դեմ ավելի մեծ հարվածներ։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շատ վատ բաներ կարող են պատահել, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքի։

Русский