Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մաhացել է Արմեն Իսահակյանը

Blog Image

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին։

Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը` պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ` կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։

Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»։

 

Send