Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարությունը ռուսական նավ է կալանավորել

Blog Image

Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարությունը (EUCOM) պաշտոնապես հաստատել է Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական նավի կալանավորման մասին լուրը։

ԱՄՆ փաստաթղթերում նավը նշված է որպես «M/V Bella 1», սակայն լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ այն կրում էր Ռուսաստանի դրոշը և կոչվում է «Մարիներա»։ Գործողությունը իրականացրել է ԱՄՆ Ափային պահպանությունը։

M/V Bella 1-ի առգրավման պատճառը «ամերիկյան պատժամիջոցները խախտելն է»։

ԱՄՆ զինվորականները նստել են պատժամիջոցների ներքո նավթատարը Իսլանդիայի և Բրիտանական կղզիների միջև ջրերում։ 

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Ատլանտյան օվկիանոսում «Մարիներա» լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պատժամիջոցների ներքո նավթի արտահանման արգելափակման հետ։

Միջադեպի նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն էր հայտնել զարգացումների վերաբերյալ։ Նախարարությունը հայտարարել էր, որ «տագնապով հետևում է ռուսական «Մարիներ» տանկերի շուրջ ստեղծված անոմալ իրավիճակին»։

Դիվանագետները ընդգծել են, որ նավը օրինականորեն է եղել միջազգային ջրերում՝ համապատասխանելով ծովային բոլոր օրենքներին, և ԱՄՆ ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի ուշադրությունը որակել են «ակնհայտորեն անհամաչափ իր խաղաղ կարգավիճակին»։ Մոսկվան կոչ էր արել Արևմուտքին հարգել նավարկության ազատությունը։

Send