Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր

Blog Image

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր:

Դեպքի վայրում են եղել ապօրինի ծառահատումներն իրականացնող ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ն և Գ.Հ.-ն, ովքեր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել:

Տեղում հայտանաբերվել է նաև ապօրինի հատված փայտանյութը, որն ի պահ է հանձնվել «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:

Սույն իրավիճակում էկոպարեկների կողմից կանխվել է ենթադրյալ իրավախախտ անձանց կողմից ապօրինի հատումների հնարավոր շարունակությունը։

Send