Գերմանիան գրեթե զենք կամ սարքավորումներ չունի Ուկրաինային փոխանցելու համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Անցյալ տարի Բեռլինն Ուկրաինային հատկացրել է 9 միլիարդ եվրո ռազմական օգնություն»,- հավելել է նա։
Պիստորիուսը շեշտել է, որ Գերմանիան արդեն իսկ իր պահուստների զգալի մասն է տրամադրել Կիեւին աջակցելու շրջանակներում։
Նախկինում երկիրը Ուկրաինային նվիրաբերել էր հակաօդային պաշտպանության համակարգեր, զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և այլ զինատեսակներ։

Русский