Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շղթայական վթար՝ Երևանում, բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» ու «Honda»․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 7-ին, շղթայական ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել նույն վաշտի պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հախնազարյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 

Send