Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Blog Image

Հայաստանի կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է 2026 թ. հունիս-հուլիս ամիսների կարկտահարության վնասները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 589 մլն 924 հազար դրամ՝ մարզի համայնքներում վնասի փոխհատուցման գործընթացի իրականացման համար։ Պետական ֆինանսական աջակցությունն ուղղվելու է ոչ նաև տուժած բնակիչների սոցիալական կարիքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից, փոխհատուցում կտրամադրվի բազմաբնակարան շենքերի տանիքներին և անհատական բնակելի տներին պատճառված վնասների, ջերմատների ապակեծածկերի ու պոլիէթիլենային թաղանթների վնասման, գյուղատնտեսական հողատարածքների, ինչպես նաև ավտոմեքենաներին պատճառված վնասների համար։

Մարզպետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ խոսքը մարզի 2007 ավտոմեքենայի, 385 անհատական բնակելի տան տանիքների, բազմաբնակարան շենքերի ընդհանուր 104 հազար քառակուսի մետր տանիքների և ջերմոցային տնտեսությունների մասին է։ Անհատական բնակելի տների և ավտոմեքենաների սեփականատերերին կտրամադրվի միանվագ, ֆիքսված փոխհատուցում՝ 100 հազար դրամի չափով։ Գումարը կտրամադրվի անմիջապես շահառուներին, իսկ բազմաբնակարան շենքերի տանիքներին պատճառված վնասների դեպքում կփոխհատուցվի արձանագրված վնասի 70 տոկոսը։ Փոխհատուցում նախատեսվում է նաև գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն այն չի տարածվի այն բուսատեսակների ցանքատարածքների վրա, որոնք ենթակա էին ապահովագրման։ Մնացած դեպքերում փոխհատուցման չափը կհաշվարկվի աշխատանքային խմբի կողմից արձանագրված վնասների հիման վրա։

Ֆինանսական միջոցների հատկացման և բաշխման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ։ Աջակցության բաշխումը իրականացվելու է մարզպետարանի միջոցով՝ համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից արձանագրված ու գնահատված վնասների չափին համապատասխան։

Send