2026 թվականի հունվարի 1-ից սկսած Վրաստանը բոլոր մուտք գործող օտարերկրացիների համար կներդնի պարտադիր բժշկական ապահովագրության նոր ռեժիմ: «insure.travel» ապահովագրական կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ գործող պոլիսի (ապահովագիր) բացակայությունը այժմ կլինի ոչ միայն պաշտոնական խախտում:
Խախտումները կհանգեցնեն 300 լարիի (մոտավորապես 42 320 դրամ) տուգանքի: Առանց ապահովագրության մուտքը կարող է մերժվել:
Պոլիսը պետք է ներառի առնվազն 5000 դոլարի չափով շտապ ամբուլատոր ծառայություններ և առնվազն 30000 դոլարի չափով ստացիոնար բուժում (սա ներառում է հնարավոր վթարներ, վնասվածքներ, հանկարծակի հիվանդություններ և բժշկական տարհանում):
Փաստաթուղթը պետք է տրամադրվի մուտք գործող օտարերկրացուն սահմանը հատելիս՝ Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Սահմանապահները իրավունք ունեն այն պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:

Русский