Իրանն ահաբեկչական հարձակում է իրականացրել Ադրբեջանի պետության դեմ, ասել է Իլհամ Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը հայտարարությունն արել է հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում։
- Մեր զինված ուժերին տրվել են հրահանգներ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների վերաբերյալ։
- Իրանցի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին և ներողություն խնդրեն։
- Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ։ Մենք բոլորս լավ հիշում ենք որոշ ժամանակ առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը։ Իրանի հետախուզական ծառայությունների կողմից հրահանգված անձը արյունալի ահաբեկչական հարձակում իրականացրեց Ադրբեջանի քաղաքացիների դեմ։
- Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Պտրաստ ենք ցուցադրել մեր ուժը ցանկացած չարամիտ ուժի դեմ, և Իրանը պետք է հիշի սա։
- Թշնամու ուժը մեր «երկաթե բռունցքը» կտեսնի իր դեմ։
- Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարի տեղի ունեցած բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։
Իրանի արտաքին գործերի նախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքի միջադեպին։ «Իրանը չի հարվածում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն», - ասել է դիվանագետը AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Русский