Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալն» Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի դրամատիկ առաջին խաղում 3-2 հաղթեց «Չելսիին»։
Լոնդոնյան դերբիում «Զինագործների» գոլերից երկուսը խփվեցին դարպասապահ Ռոբերտ Սանչեսի սխալների հետևանքով։
Սանչեսը չկարողացավ ճիշտ դուրս գալ Դեկլան Ռայսի անկյունային հարվածից հետո, ինչը թույլ տվեց 7-րդ րոպեին Բեն Ուայթին գլխով բացել հաշիվը «Սթեմֆորդ Բրիջում»։ Կարճ ժամանակ անց շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հաշիվը դարձրեց 2-0։
«Կապույտների» նորեկ Ալեխանդրո Գարնաչոն փոխարինման մտավ ու 57-րդ րոպեին կրճատեց հաշիվը, ինչին հաջորդեց իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի գոլը։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողն այնուհետև խփեց իր երկրորդ գոլը խաղում ու կրճատեց հաշիվը, երբ Կեպա Արիսաբալագան հեռացրեց գնդակը նրա ոտքերի մոտ։
«Արսենալի» հարկի տակ փետրվարի 3-ին տեղի կունենա պատասխան հանդիպումը։

Русский