Կարգալույծ արված նախկին հոգևորական Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը, շարունակում է մնալ Հովհաննավանքում՝ կատարելով ապօրինի ծիսական գործունեություն՝ պսակադրություններ ու մկրտություններ։ Բացի այդ, նա շարունակաբար մերժում է եկեղեցական կարգապահությունը՝ վիրավորական խոսքեր հղելով Ամենայն հայոց Հայրապետի ու եպիսկոպոսների հասցեին։
Օհանավան գյուղի բնակիչները երեկ ահազանգել են, որ Ասատրյանի թույլտվությամբ եկեղեցու բակում պսակադրությունից հետո հարսանեկան խնջույք է կազմակերպվել. հնչել է ռաբիզ երաժշտություն, ապա՝ այսպես կոչված «գողական» աշխարհի երգեր։
MediaHub-ի հետ զրույցում կարգալույծ արված քահանան, մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, ասաց. «Տեսանյութը՝ պատկերների մասով իրական է, ձայնը՝ ոչ։ Երաժշտությունը փոխված է, մոնտաժված է։ Պատկերները ճիշտ են, որովհետև այո, երեկ մեզ մոտ հարսանիք է եղել, իսկ նմանատիպ երաժշտություն չի հնչել»։

Русский