Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի

Blog Image

Ինդոնեզիայում փրկարարները շարունակում են դուրս բերել երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի մարմինները:

Զոհերի թիվը հասել է առնվազն 51-ի, հայտնել են պաշտոնական աղբյուրները։

Վիրավորվել է առնվազն 101 մարդ: Ավերվել է ավելի քան 900 տուն, ևս 450-ը՝ վնասվել: Ավելի քան 5000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի արևելքում, որի էպիկենտրոնը եղել է 10 կիլոմետր խորության վրա: 7.7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 235 հետցնցում: Հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում, որը հետագայում չեղարկվել է։

Փրկարարները շարունակում են աշխատել Ֆլորես կղզում, որը կրել է երկրաշարժի հիմնական հարվածը:

Send