Իտալիան ավիահարվածից հետո սկսել է իր զորքերը դուրս բերել Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված բազայից, Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն։
Իտալական զորքերի տեղակայման վայրի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 12-ի գիշերը՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին՝ կապված Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության հետ։
Կրոսետտոյի խոսքով՝ իտալական զորակազմը սպառնալիքի մասին նախազգուշացում է ստացել հարվածից մի քանի ժամ առաջ և տեղափոխվել է ապաստարան։ Իտալացի զինվորներ չեն տուժել։

Русский