Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

«Կա՛մ հրադադար կլինի բոլոր ճակատներում, կա՛մ ընդհանրապես չի լինի»․ Իրանը քննարկում է Իսրայելի դեմ գործողություն Լիբանանի վրա հարվածների պատճառով

Blog Image

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ռեզաեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ ի պատասխան Իսրայելի Լիբանանի դեմ ձեռնարկված գործողությունների։

«Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայից հետո Հորմուզի նեղուցը բացելու բոլոր ծրագրերը պետք է անհապաղ դադարեցվեն, մինչև չստանան երաշխիքներ, որ Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում։ «Հըզբոլլահ» եղբայրները մեզ հետ միասին կռվել են, իրենց կյանքը զոհաբերել են այդ գործի համար և բավականաչափ ճնշումներ ու դժվարություններ են կրել։ Կա՛մ հրադադար կլինի բոլոր ճակատներում, կա՛մ ընդհանրապես հրադադար չի լինի»։

«Ֆարս» գործակալության տվյալներով՝ Իրանը քննարկում է Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ հրադադարից հետո Լիբանանի վրա կատարված հարվածների համար։

«PressTV»-ի տվյալներով՝ Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարվածների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 300 մարդ։

Send