Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը նորից հարվածել է ամերիկյան թիրախներին, Թեհրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ հուշագրի կատարումը

Blog Image

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում և Օմանում ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների հինգերորդ ալիքի մասին։

Բահրեյնի Ջուֆեյր շրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներն են ենթարկվել հարձակման, իսկ Օմանում ոչնչացվել են ԱՄՆ օդային վաղ նախազգուշացման (FPS) կայաններն ու ծովային ռադարները։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հարվածել է Իրանի Մահշահր քաղաքում տեղակայված գյուղատնտեսական ջրհանին։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտնել է, որ Թեհրանը նույնպես կդադարեցնի Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, մինչև ԱՄՆ-ն չվերադառնա պարտավորությունների կատարմանը։ «Սկզբից մենք խոսել ենք «պարտավորություն պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մերը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

- Հակամարտության սրման պայմաններում Թեհրանը կապ է պահպանում միջնորդներ Կատարի, Օմանի և Պակիստանի հետ։

- Իրանը և Օմանը փորձել են մշակել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ, սակայն դա ձախողվել է Սուլթանության իշխանությունների վրա ԱՄՆ ճնշման պատճառով։

- ԱՄՆ-ի հետ բանակցություններում չքննարկվեցին Թրամփի պնդումները, որ Իրանը մահափորձ էր նախապատրաստում իր դեմ։

- Իրանը չի համաձայնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներին։

Send