Ապրիլի 21-ին տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու նիստի օրակարգում, ի թիվս այլնի, ներառված է նաև Հայկ Մարությանի «Ազգային Առաջընթաց» խմբակցության կողմից հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:
Հիմնավորման մեջ հիշատակված են Պապ թագավորի կեսանգրական, պատմական տվյալները։ «Հաշվի առնելով վերոգրյալը և Պապ թագավորի մեծ համբավն ու ունեցած վաստակը հայ պատմության մեջ, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը»,- նշված է տեղեկանքի վերջնամասում։

Русский