Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Եթե Օմանը խանգարի, մենք նրանց կհրետակոծենք»․ Թրամփը խոսել է Իրանի, Իսրայելի մասին

Blog Image

«Եթե Օմանը խանգարի, մենք նրանց կհրետակոծենք, գրողը տանի»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին։

«Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը և հանձնվի։ Նրանք լավ պոկերի խաղացողներ են, բայց դատապարտված են»,- նշել է ամերիկացի առաջնորդը։

- Կարծում եմ՝ ինձ համար ամենահարմարն է չմասնակցել Իսրայելի ընտրություններին, բայց կարող եմ աջակցել որևէ մեկին։

- Մենք «Համասի» հետ ունենք այլ կապ, և, ի վերջո, նրանք հանձնում են իրենց զենքերը։

- Մենք ունենք հետին կապ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք ուղղակիորեն խոսում ենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաների հետ։

- Իսրայելցիները չպետք է հարվածներ հասցնեն Գազային։ «Համասը» համաձայնել է վայր դնել զենքերը։

Օմանը և Իրանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցի տարանցման շուրջ։

Send