Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Blog Image

 
Հունիսի 7-ի ընտրությունների նախընթացժամանակահատվածն ընթանում է ներքաղաքականմթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարիշրջանակներից։

Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափառնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքականընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիներիխոսքի ազատությունը, ճնշել ազատկամարտահայտումը, երկրում խորացնել վախիմթնոլորտն ու ներազգային թշնամանքը։

Խորացող ավտորիտար ռեժիմի կողմիցորդեգրված հակասահմանադրական և քրեորենհետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար ենդարձնում ընտրությունների ազատությունն ումրցակցայնությունը։

Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհներինկատմամբ ուժի և վարչական ռեսուրսներիանթույլատրելի կիրառմամբ հասնելվերարտադրության։

Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնքներառում են՝
• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։
• Ընտրովի արդարադատություն, վարչականռեսուրսի բացահայտ չարաշահում։
• Դատական իշխանության ակնհայտկախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզիիշխանության հակասահմանադրականգործողություններն արժանանան իրավականգնահատականի։
• Վարչախմբի ղեկավարի կողմիցդատախազությանը և իրավապահ համակարգինտրված բացահայտ ու հրապարակային պատժիչհրահանգներ, այդ թվում՝ քաղաքականընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելուհանձնարարություններ։
/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։
• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։
• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։
• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։

Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։

Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը։
 
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
19․05․2026 թ․, Երևան

Send