Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը Բաքուն է․ օրվա ամփոփում

Blog Image


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակն ու նախաձեռնողը Բաքուն է․ «Առաջին առաջարկը եկել է մեզանից, և տեքստի բոլոր դրույթների հեղինակներն ենք մենք»։ Սպասվում է Երևանի պաշտոնական արձագանքը։

Եկեղեցիների կոչը Պապին

Կաթոլիկ եւ Հայ Առաքելական մի շարք հոգևորականներ դիմել են Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ պահանջելով միջամտել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայերի ազատման հարցում և ուշադրություն հրավիրել քրիստոնեական ժառանգության վտանգին։

Կառավարություն․ Մայր Աթոռի հողօգտագործում


Կառավարությունը սահմանում է նոր կարգ․ Մայր Աթոռին հողերը այլևս չեն տրամադրվի անհատույց սեփականության, միայն անվճար օգտագործման իրավունքով՝ եկեղեցաշինության և սպասարկման նպատակով։

«Շողակաթ»-ը դադարեցնում է հեռարձակումը

Կառավարության որոշմամբ լուծարվում է «Հոգևոր–մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն։ Հունվարի 1-ից «Շողակաթ» հեռուստաալիքը չի գործի։

Մարկո Ռուբիո՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին

ԱՄՆ պետքարտուղարը, ամփոփելով տարին, հայտարարում է․ «Հայաստան–Ադրբեջան պատերազմը կարող էր սկսվել և դառնալ սարսափելի։ Մենք կանխեցինք այդ հակամարտությունը»։

Send