Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ MediaHub TV

Տռճիկ տալով, «լայնաբերան խոռոչներով» հասան Սյունիք, հետ եկան

Լայնաբերան խոռոչը դարձել է ՔՊ-ի խորհրդանիշ, անունը՝ խաղաղության սրտիկ։ Լայնաբերան խոռոչի տեսքով ՔՊ-ում պեչենի են թխել։ Դեպի Սյունիք և Վայոց ձոր ուղևորվող «Պարգևավճարվողների ավտոբուսում» Փաշինյանը աստվածաբանական մեկնաբանություններ է արել պեչենու վերաբերյալ։

Ասացվածքներով ու բառախաղերով երկիր ղեկավարողները Աղավնաձորի շուկայում ուտելիք են գնել, որ ուտելու պրոցեսը անպայման նկարեն, ցույց տան։ Դա մի քիչ հետո։ Հիմա տեսնենք՝ ինչ են առել շուկայից։

Տարբեր ամբիոններից, տարբեր ելույթների ժամանակ ՀԴՄ կտրոն ու անկանխիկ առևտուր պահանջող Փաշինյանը Աղավնաձորի շուկայում ՀԴՄ կտրոն չի պահանջում ու կանխիկ փողով է առևտուր անում։ Քարոզարշավ է, չարժե ընտրողներին ասֆալտին փռել, թաթիկները կտրել, պողպատե մուրճը օգտագործել։

Եկավ ամենաերանելի՝ ուտելու պահը։ Պեռաշկի-կուկուռուզ-սուջուխ շարքը համալրեց լավաշը, հետո՝ թթու լավաշը։

Ուտել-խմելուց, դոշի բռոշկա բաժանելուց բացի, ՔՊ-ի ներկուսակցական կոչվող քարոզարշավի գլխավոր բաղադրիչ է նաև պարել-ուրախանալը։

Սյունիք-Վայոց ձոր քարոզարշավի տարբեր կանգառներում խաղաղության քարոզներ ու իրենց օգտին քվերակելու հորդորներեն արվել անգամ երեխաներին։ 

Փաշինյանն ամեն տեղ շեշտում է առողջության ապահովագրության ծրագիրը և թոշակները 10. 000 դրամով բարձրացնելը, իսկ խաղաղության քարոզը մշտական է։

Send