Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն առաջարկել է ուսումնասիրել կառուցվող Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին Բաքու-Թբիլիսի-Կարս միջազգային երկաթուղային միջանցքին կապելու հնարավորությունը։ Նա այս առաջարկը ներկայացրել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ։
Միրզիյոեւը ողջունել է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու գործարկումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման համար։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային և տարանցիկ համագործակցության ընդլայնումը և երկու երկրների լոգիստիկ ներուժի ավելի արդյունավետ օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Փոթիի և Բաթումիի նավահանգիստների ենթակառուցվածքների օգտագործման ավելացմանը ուզբեկական բեռների տեղափոխման համար։ Աջակցվել են նաև արդյունաբերական գոտիով և ուզբեկական արտադրանքի ցուցասրահով լոգիստիկ կենտրոն ստեղծելու ծրագրերը։
Հանդիպման ժամանակ նաև որոշում է կայացվել Վրաստանում Ուզբեկստանի դեսպանատուն բացելու մասին։

Русский