Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրերում 60-օրյա ժամկետի գոյությունը

Blog Image

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրերում 60-օրյա ժամկետի գոյությունը։

«Փոխըմբռնման հուշագրի տեքստում չկա «60-օրյա ժամկետ» կոչվող դրույթ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք իր քաղաքականությունը չի ձևակերպում ճնշման, վերջնագրերի կամ ժամկետների ներքո։ Հուշագրում միայն 60-օրյա ժամկետ էր սահմանվում երկու հարցի՝ «պատժամիջոցների վերացման» և «միջուկային հարցի» քննարկման համար»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսոքով՝ եթե արդյունք չլիներ, այս ժամկետը կարող էր երկարաձգվել։ «Հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ընդամենը մի քանի շաբաթ անց ԱՄՆ-ի կողմից կոպիտ և լայնածավալ խախտման պատճառով բանակցություններ չեն սկսվել։ Հետևաբար, 60-օրյա ժամկետը լիովին կորցրել է իր արդիականությունը»,- նշել է Բաղային։

Send