Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհական «ՄիԳ-29»-ները մարտական ​​նպատակներով օգտագործելու համար անպիտան են․ Ուկրաինայի դեսպան

Blog Image

«ՄիԳ-29» կործանիչները, որոնք Լեհաստանը Ուկրաինային առաջարկում է անօդաչու թռչող սարքերի դիմաց, մարտական ​​նպատակներով օգտագործելու համար անպիտան են, «RMF FM» ռադիոյի եթերում ասել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։

«Պաշտպանության նախարարությունը և զինվորականները աշխատում են դրա վրա։ Խնդիրն այն է, որ ինքնաթիռները կարիք ունեն արդիականացման։ Այսօր դրանք անօգտագործելի են», - ասել է Բոդնարը։

Նրա խոսքով՝ վերլուծությունը ցույց է տվել, որ «այս ինքնաթիռները կարող են թռիչքային լինել, բայց դրանք կարիք ունեն արդիականացման՝ անօդաչու թռչող սարքերը խոցելու և անմիջական մարտեր վարելու համար»։

Բոդնարը նշել է, որ ո՛չ Լեհաստանը, ո՛չ էլ Ուկրաինան պատրաստ չեն վճարել այս կործանիչների արդիականացման համար։ «Մենք փնտրում ենք արտաքին ֆինանսավորում», - ասել է նա։

Անցյալ տարվա դեկտեմբերին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինային վեցից ութ «ՄիԳ-29» կործանիչ փոխանցելու ծրագրերի մասին։ Լեհաստանը դրանք պետք է դուրս բերեր շահագործումից մինչև 2025 թվականի վերջը։

Այս տեսակի ընդհանուր առմամբ 14 ինքնաթիռ է նախատեսվել դուրս բերել Լեհաստանի ռազմաօդային ուժերից։ Հունիսի 15-ին Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը հայտարարել էր, որ Լեհաստանը «ՄիԳ-29» կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային, քանի դեռ Կիեւը Վարշավային չի տրամադրել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ։ Կիեւը հետաքրքրություն է հայտնել արդիականացված կործանիչների նկատմամբ, որոնք Վարշավան հրաժարվել է արդիականացնել իր սեփական միջոցներով։

 

Send