Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Միջազգային

Չինաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը շեղում են Սուրբ Ծննդյան հարցերից․ Թրամփը բողոքել է

Blog Image

Սուրբ Ծննդյան միջոցառման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող մեծ ուշադրություն դարձնել Սուրբ Ծննդյան հարցերին, քանի որ պետք է անդրադառնա Ռուսաստանին, Ուկրաինային և Չինաստանին վերաբերող հարցերին։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։

«Մենք պետք է վերադառնանք Չինաստանին, Ռուսաստանին, Ուկրաինաին։ Մենք պետք է վերադառնանք այլ բաների։ Բայց մենք կարող ենք դա անել ամբողջ օրը»,- ասել է Թրամփը։

Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում Թրամփը հեռախոսով պատասխանել է երեխաների հարցերին, որոնք զանգահարել են Հյուսիսային Ամերիկայի Ավիատիեզերական պաշտպանության հրամանատարություն (NORAD)՝ Սանտա Կլաուսի մասին հարցնելու համար։

Առաջին տիկին Մելանյա Թրամփը նույնպես մասնակցել է երեխաների հետ զրույցին՝ նստած Սուրբ Ծննդյան եղևնու կողքին՝ աթոռի վրա, պատասխանելով զանգերին առանձին հեռախոսով։

Send