Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներով ու տեսանյութերով է կիսվել՝ կից նշելով, որ սկսել է արժևորել ամեն րոպեն, գուցե այն պատճառով, որ հիմա սիրում է։
«Հեռախոսս լցված է գեղեցիկ ու հիշարժան պահերով՝ աշխատանք, ընտանիք, տարբեր երկրներ, անմոռանալի ելույթներ, սեր։ Մեր օրերը սկսվում են ներկայից և շարունակում շարժվել դեպի ապագա։ Այն ամենը, ինչ թողնում ենք հետևում, դանդաղորեն հեռանում է, և ժամանակի ընթացքում նույնիսկ ամենավառ հիշողություններն են սկսում մարել։ Վերջերս բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ ուզում եմ հիշել կյանքիս յուրաքանչյուր պահը։ Հնարավոր է, որովհետև հիմա այն այնքան լի է սերով։
Ես հավատում եմ, որ երբ գործում ենք երախտագիտության զգացումով, մենք բնականաբար ձգտում ենք դեպի երջանկություն: Եվ միգուցե հենց դա էլ է երջանկությունը. լինել այնքան ներկա սեփական կյանքում, որ չցանկանաս մոռանալ դրա և ոչ մի միակ պահը»,- գրել է նա։

Русский