Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV Տեսանյութ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ադրբեջանական բենզինն արդեն Հայաստանում է. օրվա ամփոփում

Blog Image

Երեկ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում լարված իրավիճակի հետևանքով վատացավ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Նրան Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին բժշկական կենտրոն։
MediaHub-ը տեղեկացավ, որ հոգևորականի առողջական վիճակն այս պահին կայուն է։                                                                         

Ադրբեջանական բենզինն արդեն Հայաստանում է
Ադրբեջանից բենզին տեղափոխող 22 վագոնից բաղկացած բեռնատար գնացքն արդեն «Այրում» կայարանում է։
1218 տոննա տարողությամբ նավթամթերքը ներմուծել են 2 մասնավոր ընկերություն, որոնց անունները չեն նշվում։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կդիմի Կարմիր խաչին` նրա կարգավիճակի մասին պարզաբանում տրամադրելու համար
Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Վարդանյանը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների և այն մարդկանց  նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել:

Եթե Ռուսաստանին հարգանքով վերաբերվեն և չխաբեն, նոր հատուկ գործողություններ չեն լինի. Պուտինն անհեթեթություն անվանեց այն պնդումները, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա։
«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցել Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, բայց միայն հավասար պայմաններով»,– BBC-ի լրագրողին այսպես պատասխանեց ՌԴ առաջնորդը։

Send