Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է
«Ձերդ գերազանցություն,
Ուրախ էի Ձեզ հյուրընկալել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում մեր համատեղ հռչակագրով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը վստահաբար նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ու քաղաքական երկխոսության ամրապնդմանը։Բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Русский