Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը կոչ է արել Եվրոպային կենտրոնանալ Ուկրաինայի, այլ ոչ թե Գրենլանդիայի վրա

Blog Image

«Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, տեսնում եք, թե որտեղ է դա նրանց հասցրել։ Ահա թե ինչի վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, այլ ոչ թե Գրենլանդիայի վրա», - «NBC News»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք  կշարունակի եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իր ծրագրերը, Թրամփը պատասխանել է. «Կկիրառեմ, 100 տոկոսով»։

Սակայն Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է ասել, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան գրավելու համար։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ «չի հետաքրքրվում Նոբելյան մրցանակով», հավելելով, որ իր ավելի մեծ պարգևն իր խաղաղարար ջանքերն են, «որի շնորհիվ նա կանգնեցրել է ութ պատերազմ ու փրկել բազմաթիվ կյանքեր»։

 

Send