Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Նովոռոսիյսկում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու, որը ուկրաինական հատուկ ծառայությունների հրամանով պլանավորել է ահաբեկչական հարձակում երկաթուղու վրա։
Տղամարդը պլանավորել է պայթեցնել անցնող ուղևորատար գնացքը։ Նրան հավաքագրել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, որի հետ նա կապ էր հաստատել, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Հարձակումն իրականացնելու համար հանցագործը ստացել էր հրահանգներ, ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները և պատրաստել պայթուցիկ նյութ, որը պահել էր իր բնակության վայրում», - հաղորդել է ԱԴԾ-ն։

Русский