Պաղեստինյան «Համաս» խմբավորման ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելը կարող է թիրախավորել շարժման անդամներին Թուրքիայում, ասել է արմատական կառույցի քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ Նազալը։
«Մենք չենք բացառում այս հնարավորությունը. Իսրայելը պարտադիր չէ, որ կրկնի Կատարի սցենարը և հրթիռային հարձակումներ իրականացնի Թուրքիայի տարածքի վրա, բայց կարող է օգտագործել այլ մեթոդներ։ Հետևաբար, մենք «Համասում» հասկանում ենք, որ Գազայից հեռանալը չի երաշխավորում մեր ղեկավարության անվտանգությունը։ Նրանք, ովքեր այժմ անկլավում են, հեռանալու մտադրություն չունեն», - ընդգծել է Նազալը, հայտնել է եգիպտական «Ալ Ղադ» հեռուստաալիքը։
Քաղաքական բյուրոյի անդամը հաստատել է, որ «Համասն» ակտիվորեն շարունակում է բանակցությունները Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների հետ՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ։ Այս առումով նա հնարավոր է համարալել ԱՄՆ վարչակազմի հետ անմիջական շփման շանսը՝ նշելով, որ «նման հանդիպում դեռևս նախատեսված չէ, բայց այն կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»։

Русский