Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը պատրաստ չէ զիջումների գնալ Դոնբասի, «Նովոռոսիայի» և հատկապես Ղրիմի հարցում․ Սերգեյ Ռյաբկով

Blog Image

Ռուսաստանը պատրաստ չէ զիջումների գնալ Դոնբասի, «Նովոռոսիայի» և հատկապես Ղրիմի հարցում, որը Ռուսաստանի անբաժանելի մասն է,  ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «ABC News»-ի հետ զրույցում։

- Հակամարտությունը մոտենում է իր ավարտին;

- «Հատուկ ռազմական գործողությունը» կավարտվի, երբ Կիեւի դաշնակիցները գիտակցեն Մոսկվայի հաղթանակի անխուսափելիությունը;

- Մոսկվան վճռականորեն հավատարիմ է Անքորիջի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված փոխըմբռնմանը;

- Միացյալ Նահանգները գիտի, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը և ինչից չի կարող հրաժարվել, Պուտինը բազմիցս բացատրել է դա իր ամերիկացի զրուցակիցներին;

- Որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան ավելի դժվար կլինի դրա լուծումը, 2022 թվականին կողմերը «մի քանի դյույմ» հեռու էին լուծումից;

- Մոսկվան բացարձակապես չի վստահում ՆԱՏՕ-ից ու դաշինքի հիմնական երկրների մայրաքաղաքներից եկողին;

- Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայումս լսում են միմյանց և փնտրում են հնարավոր համաձայնություններ, բայց նրանք առաջնորդվում են ազգային շահերով։

Send